ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Դեկտեմբերի 19-ին տուն-թանգարանում տեղի ունեցավ կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի հերթական նիստը: Նիստին ներկա էին տուն-թանգարանի տնօրեն Վահրամ Քոսակյանը, կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նախագահ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոռեկտոր Վ. Եղիազարյանը, խորհրդի անդամներ՝ թանգարանի գլխ. հաշվապահ Կ. Դոխոյանը, գլխ. ֆոնդապահ Մ. Բաղդասարյանը, ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը, տնտեսական բաժնի վարիչ Ս. Ստեփանյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բգդ, պրոֆեսոր Ա. Ավագյանը, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բգդ, պրոֆեսոր Ս. Մուրադյանը, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կ. Վարդանյանը և նիստի քարտուղար Ն. Իսկանդարյանը:

Օրակարգի հարցերն էին՝

  1. «Խ. Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի 2018թ. կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:
  2. «Խ. Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի 2019թ. իրականացվելիք ծրագրերի և միջոցառումների քննարկում:
  3. Ընթացիկհարցեր:

Նիստի ընթացքում թանգարանի տնօրենը ներկայացրեց կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը, քննարկվեցին 2019թ-ի թանգարանի ծրագրերը, թանգարանի գործունեության հետ կապված ընթացիկ հարցեր, նիստի անդամները հանդես եկան նոր առաջարկություններով: Նիստի ավարտին կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նախագահ Վ. Եղիազարյանը ներկայացված հաշվետվությունը արձանագրեց բավարար: