«Թանգարանների գիշեր 2016. «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները»21.05.2016

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Մայիսի 21-ին «Թանգարանների գիշեր 2016. «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» միջոցառման երկրորդ մասը կայացավ Խ.Աբովյանի պապենական օջախի՝ ՏՈՀՄԱՏԱՆ պատշգամբում: Դեռ 2015 թ-ի նոյեմբերին Խ.Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Վ.Քոսակյանը և ՀԱՊՀ քոլեջի տնօրեն Մ.Գրիգորյանը որոշել էին համագործակցության հաջորդ քայլն իրականացնել հենց այս մտահղացմամբ: Այս անգամ Աբովյանների հյուրասեր օջախում հյուրընկալվել էին ՀԱՊՀ քոլեջի նվիրյալ-սաները: Միջոցառման կազմակերպիչն էր ՀԱՊՀ-ի հայոց լեզվի դասախոս Հասմիկ Մանուկյանը: ՀԱՊՀ քոլեջի և Խ.Աբովյանի տուն-թանգարանի համատեղ ջանքերով ներկայացվեց «XIX դարի Քանաքեռը. «Ազգագրություն» խորագրով միջոցառում, որի ժամանակ ներկայացվեց 19-րդ դարի Քանաքեռի, մասնավորապես, Աբովյան գերդաստանի ազգագրությունը՝ կենցաղը, ուտեստները, ընտանիքը, աշխատանքը և այլն: Ամեն մանրուք  մտացված էր. թե հագուստները, թե դեկորները և թե տարազային դետալները: Պոլիտեխնիկ քոլեջի սաները դիմավորեցին Խ.Աբովյանի ներկայիս ժառանգներ՝ ծոռնուհի Սոֆյա Պեպլոզյանին և կոռնուհի ՝ Էլբիս Պեպլոզյանին:
Այնպիսի աբովյանական շունչ կար և Քանաքեռի այնպիսի համ ու հոտ, որ ներկաները մի պահ «տեղափոխվեցին » 19-րդ դար, Քանաքեռ, դարձան Աբովյանների գերդաստանի մի մասը, նրանց սովորույթների կրողը՝ համտեսելով փոխինդ, աղանձ, գաթա, կաթնահունց………….և էլի շատ ու շատ ուտեստներ: Տեղեկատվական խոսքին հաջորդում էին ազգային երգն ու պարը, այս ամենը համեմվում էր գերդաստանի աշխատանքային եռուզեռով: Թանգարանի ավագ գիտաշխատող Ս.Ավոյանը ներկայացրեց «19-րդ դարի հայ կենցաղը և Աբովյանի նորամուծությունները թեմայով» տեղեկատվական զեկույց:
«Թանգարանների գիշեր» 2016թ-ի միջոցառումների շարքը համալրեց ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25 ամյակին նվիրված ՀԱՊՀ-ի դասախոս Հ. Մանուկյան «Հաղթանակի երաշխավորները» և
թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մ.Բաղդասարյանի «Անկախության ճանապարհին» թեմայով զեկույցները:
«Իմ հերոսը այսօր և հավետ հայ զինվորն է…. այն զինվորը, որի համար հայրենիքը բացարձակ արժեք է, հայրենիքի մասին խոսելիս ոտքի է կանգնում, իր երկրի խաղաղության համար զոհվում է առանց կասկածելու, հանուն հայրենիքի կռվի է գնում առանց հրամանի, ով հայրենիքում չէ, բայց շտապում է նրա փրկության գործին զինվորագրվելու և նա, ով հասկանում է, որ հայրենիքը կորցնելուց հետո այլևս ոչինչ չենք ունենա կորցնելու: Մեր հաղթանակների երաշխավորն է հայ զինվորը…., ով մեզ ավանդեց մի երկիր, որ գուցե դանդաղ, բայց իր քայլերն է անում ժողովրդավար, ազատ ու զարգացող պետություն դառնալու ճանապարհին….» …. հատված Հայոց բանակին ու ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ նվիրված «Հաղթանակի երաշխավորները» զեկույցից….այս տողերից հետո քոլեջի սաների շուրթերից հնչեց…………«Հայր մեր»-ը: Աղոթքի ուժով հայրենասիրական երգերի համպատրաստից կատարումները հաջորդում էին մեկը մյուսին: Միջոցառումն ավարտվեց լավ իմաստով «վարակիչ» շուրջպարով, որին մասնակից դարձան և օրվա հերոսները, և հյուրերը, և թանգարանի ու քոլեջի աշխատակիցները: