Թանգարանների գիշեր. «Թանգարաններ.հիշողության վկաներ» 16.05.2015

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

2005 թվականից Հայաստանը միացել է «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ» համաևրոպական նախագծին: Այդ նախագծի շնորհիվ մեր մշակութային օջախներն ավելի մոտեցան հանրությանը, դարձան մտերմիկ ու անկաշկանդ շփումների, մեր ազգային արժեքներին հաղորդակցվելու հարազատ վայր:

Մայիսի 16-ին Խ.Աբովյանի տուն-թանգարանում սովորական առօրյա չէր: Այդ օրը իրենց պապենական օջախում հյուրընկալվեցին Մեծն Լուսավորչի ժառանգները, կոռներ՝ Սոֆյա Պեպլոզյանը և Ռոբերտ Հարութունյանը,նրանց դուստրեր՝ Էլբիս Պեպլոզյանը և Էմիլիա Հարութունյանը,Կատարինե Աբովյանի աղջիկ՝ Կարինե Թումանյանը, նրա որդին՝ Վարդան Հովհաննիսյանը, փոքրիկ Անդրանիկն ու Դավիթը:

Թանգարանի գլխ. ֆոնդապահ Մարին Բաղդասարյանը ներկայացրեց  զեկույց՝«Մեծ Լուցավորչի ժառանգները» թեմայով: Այնուհետ, ժառանգները պատմեցին հիշողություններ իրենց նախնիներից:

«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ» միջոցառմանը հրավիրված էին նաև  62 ավագ դպրոցի լ. և գրակ. ուս.Արմինե Մանասյանը և նույն դպրոցի շնորհալի սաներ Էլեն Գաբրիելյանը և Աննա Իսպիրյանը: Աղջիկների կատարմամբ վայելեցինք նրանց հեղինակային ստեղծագործությունները՝ նվիրված Խ.Աբովյանին և ցեղասպանության 100-րդ տարելիցին: