ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է…

Sorry, this entry is only available in Հայերեն. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հոկտեմբերի 4-ին տուն-թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների շրջանակում Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի Խ. Աբովյանի անվան դպրոցում ներկայացվեց «Խաչատուր Աբովյան» շրջիկ ցուցադրությունը: Նախաձեռնության նպատակն է ՀՀ մարզերի դպրոցներին հնարավորինս հաղորդակից դարձնել թանգարանային կյանքին և մեծ լուսավորչի գործունեությանը: Ցուցադրությանը բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Ս. Խոջամիրյանը, որից հետո թանգարանի գլխ. ֆոնդապահ Մ. Բաղդասարյանը ներկայացրեց Խ. Աբովյանի կյանքն ու գործունեությունը: Միջոցառման ընթացքում դպրոցի տնօրեն Ա. Նազարեթյանը և թանգարանի տնօրեն Ս. Խոջամիրյանը քննարկեցին համագործակցության հետագա ծրագրեր:72701319_541515233287644_773026549149466624_n