1843

Sorry, this entry is only available in Հայերեն. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հունվարի 9-Ստանում է տիտղոսավոր խորհրդականի աստիճան:

 

Ապրիլ- Գավառական դպրոց է այցելում Մյունխենի համալսարանի պրոֆեսոր բնախույզ-գիտնական Մորից Վագները և հիացմունքով ունկնդրում Աբովյանի մասնավոր աշակերտներին:

 

Ապրիլի 29– Անդրկովկասի գլխավոր կառավարչի կարգադրությամբ և Մ. Վագների խնդրանքով՝ ուղեկցում է վերջինիս դեպի Հայասատան և աջակցում նրա բնապատմական ուսումնասիրություններին: Լինում են Արարատի և Արագածի վրա: Տփղիս է վերադառնում մայիսի վերջերին:

 

Հունիսի 11– Խնդրում է դպրոցների վերատեսչությանը՝ ազատել իրեն Տփղիսի գավառական դպրոցի տեսչի պարտականություններից և փոխադրել Երևան:

 

Հունիսի 19-Նշանակվում է Երևանի գավառական դպրոցի տեսուչ և ուսուցիչ:

 

Հուլիսի 11-օգոստոսի 3-Հանդիպումներ է ունենում Պրագայի համալսարանի պրոֆեսոր, բուսաբան Ֆ. Կոլենատիի հետ:

 

Հուլիսի 25– Ծնվում է դուստրը՝ Զարմանդուխտ Աբովյանը:

 

Օգոստոսի 24-29– Ուղեկցում է տնտեսագետ Աուգուստ Հաքստհաուզենին երևանյան գավառում և անգնահատելի օգնություն ցույց տալիս նրա տնտեսագիտական-ազգագրական ուսումնասիրություններին: