1804-1805 թ-ի ուշ աշնանը`հոկտեմբերի 15-ին, իր ժամանակին մեծահամբավ Ապովենց տոհմի հողածածկ տանը ծնվեց Խաչատուրը, որը հետագայում դարձավ հայոց նոր պատմության ամենամեծ և ամենաողբերգական դեմքերից մեկը, հայ նոր գրականության և մանկավարժության հիմնադիրը, հայ-ժողովրդի մեծ լուտավորիչ-դեմոկրատը, հայրենասերը, որին վիճակված էր իր ուսերին կրելու ազգի ողբն ու վիշտը:
Այդ նշանակալից օրը ամեն տարի մեծ շուքով նշվում է հայ ազգի արժանի զավակի օջախում՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում: