Мероприятия

ЦЕРЕМОНИЯ ВЫДАЧИ БУКЛЕТОВ В ДОМЕ-МУЗЕЕ

Նոյեմբերի 17-ին Խ. Աբովյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ԵՊՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետի 1-ին կուրսեցիների ստուգման գրքույկների հանձնման հանդիսավոր արարողություն՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ավագյանի և փոխդեկան Վարդան Եղիազարյանի անմիջական ղեկավարությամբ: Նախքան բուն արարողության մեկնարկը՝ ուսանողները շրջեցին թանգարանի ցուցասրահում և տոհմատանը: Արարողությունը տեղի ունեցավ տուն-թանգարանի այգում, Խ. Աբովյանի արձանի շուրջ: Ուսանողներին ողջունեց տուն-թանգարանի տնօրեն Վ. Քոսակյանը, որից հետո Ա. Ավագյանը խոսեց Քանաքեռի, Խ. Աբովյանի նախնիների, նրա կյանքի և գործունեթյան մասին: Հաջորդիվ հետևեց ստուգման գրքույկների հանձնման արարողությունը: