Uncategorized

Открытый урок на тему «Педагогическая деятельность Абовяна».

Մարտի 19-ին Արգավանդի միջնակարգ դպրոցի ուսուցիչները և աշակերտները այցելել էին թանգարան` բաց դաս անցկացնելու նպատակով: Թեման նվիրված էր Խաչատուր Աբովյանի կյանքին և ստեղծագործական գործունեությանը: Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարին Բաղդասարյանի ողջույնի խոսքից հետո, աշակերտները դասը սկսեցին յուրովի` պատկերավոր և գեղարվեստորեն ցիտելով Աբովյանին նվիրված ասույթները: Նրանք հանգամանալից խոսեցին Աբովյանի կենսագրության, ծննդավայրի, ստեղծագործական գործունեության և այլ թեմաների վերաբերյալ: Այնուհետ թանգարանի ավագ գիտաշխատող Սաթենիկ Ավոյանը վարեց բաց դաս`«Աբովյանի մանկավարժական գործունեությունը» թեմայով: Ներկայացվեց 19-րդ դարի կրթական համակարգը հայկական դպրոցներում, Աբովյանի կատարած հեղաշրջումը դպրոցաշինության և մանկավարժության բնագավառում: Այսպիսով, կարդացող սերնդին ընդառաջ գնալ` տալով նրանց աբովյանական գիտելիքների ավելի մեծ պաշար, քան նախատեսված է դպրոցական ծրագրով, հաջողվեց և դպրոցի ուսուցիչներին, և թանգարանի գիտաշխատողներին: Բաց դասի ավարտից հետո, ներկաները, թանգարանի էքսկուրսավար Նազիկ Դանիելյանի ուղեկցությամբ, շրջայց կատարեցին ցուցասրահով, եղան Խ. Աբովյանի տոհմատանը:

 

 

 

 

 

 

 

Добавить комментарий