Մարտի 30-ին Շենգավիթի շրջանի թիվ 31 հիմնական դպրոցի աշակերտները, դպրոցի կազմ.գծով թոխտնօրեն Մարգարիտա Իսախանյանի և հայոց լ. և գրակ.ուսուցչուհի Հռիփսիմե Հակոբյանի ուղեկցությամբ այցելել էին թանգարան` բաց դաս անցկացնելու նպատակով: Թեման նվիրված էր Խաչատուր Աբովյանի կյանքին և ստեղծագործական գործունեությանը: Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարին Բաղդասարյանի ողջույնի խոսքից հետո, թանգարանի ավագ գիտաշխատող Սաթենիկ Ավոյանը վարեց բաց դաս`«Աբովյանի մանկավարժական գործունեությունը» թեմայով: