Мероприятия

ОТКРЫТЫЙ УРОК ИЗ ИСТОРИИ

Նոյեմբերի 14-ին, տուն-թանգարանի կրթական միջոցառումների շրջանակներում, տեղի ունեցավ բաց-դաս միջոցառում պատմություն առարկայից: Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ-ի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսեցիները, դասախոս Մ. Եղյանի ղեկավարությամբ, մանկավարժական պրակտիկայի շրջանակներում կազմակերպել էին բաց-դաս միջոցառում «Վարդանանց Ասպետներ» թիվ 106 դպրոցի աշակերտների մասնակցությամբ:
Միջոցառումը մեկնարկեց Խ. Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Վ. Քոսակյանը ողջույնի խոսքով: Իր խոսքում տնօրենը մեծապես ողջունեց նման նախաձեռնությունը, ինչպես նաև թանգարանի, դպրոցականների և ուսանողների միջև համագործակցությունը: Տնօրենը նաև ընդհանուր գծերով անդրադարձավ դասին վերաբերող նյութի պատմական անցքերին: Բաց-դասի առանցքային թեման Երևանի բերդն էր: Ապագա պատմաբանները, տեսասահիկների ուղեկցությամբ, խոսեցին Ռուս-պարսկական 2-րդ պատերազմի, Երևանի բերդի գրավման և տվյալ ժամանակաշրջանի նշանավոր զինորականների մասին: Այս ամենին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին թիվ 106 դպրոցի սաները: Միջոցառումը անմասն չէր երաժշտական ելույթներից: ՀՊՄՀ-ի ուսանողների և թիվ 106 դպրոցի սաների կողմից վալելեցինք հաճելի երաժշտական կատարումներ: Միջոցառման ավարտին խոսքով հանդես եկան ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, պգթ Մ. Եղյանը, «Վարդանանց Ասպետներ» թիվ 106 դպրոցի պատմության ուսուցչուհի Լ. Բաղդագուլյանը և թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը:
Հաջորդիվ մասնակիցներին սպասվում էր շրջայց թանգարանի ցուցասրահում և տոհմատանը: