Мероприятия

ОСЕННЕЕ НАСТРОЕНИЕ В ДОМЕ-МУЗЕЕ…

Հոկտեմբերի 27-ին, թանգարանի կրթական միջոցառումների շրջանակներում, տեղի ունեցավ աշնանը և Խ. Աբովյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում: Միջոցառման մասնակիցներն էին Հ. 8 հատուկ կրթահամալիրի սաները: Մեր փոքրիկները հանդես եկան աշնան մասին երգերով և բանաստեղծություններով: Այնուհետև ներկայացրեցին հատվածներ Աբովյանի կենսագրությունից և ստեղծագործություններից: Միջոցառման ավարտին թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը շնորհակալություն հայտնեց Հ. 8 հատուկ կրթահամալիրի ուսուցչական կազմին՝ հայոց լեզվի և գրակ. ուսուցչուհի Հ. Հարությունյանին, լոգոպեդ Գ. Բարսեղյանին, դասվարներ՝ Ա. Գիրգորյանին և Ռ. Սարգսյանին, դաստիարակ Ա. Սահակյանին, և իր խոսքում նշեց, որ ողջունում է նմանատիպ նախաձեռնությունը, քանի որ այն մեծապես նպաստում է թանգարան-դպրոց կապի խթանմանն ու ակտիվացմանը, և հնարավորություն տալիս աճող սերնդին հաղորդակից լինել մեր ազգային, հոգևոր և մշակութային արժեքներին, ինչպես նաև ճանաչել մեր հայ մեծերին:
Մեր փոքրիկ մասնակիցներին սպասվում էր անակնկալ-նվեր՝ աբովյանական հուշանվերներ՝ բացիկներ և էջանիշներ:
Այնուհետև միջոցառման մասնակիցներն ու հյուրերը շրջայց կատարեցին թանգարանի ցուցասրահում և տոհմատանը: Թանգարանի էքսկուրսավար Ն. Դանիելյանը, իրեն հատուկ վարպետությամբ, ներկայացրեց Խ. Աբովյանի կենսագրությունը, գրական և հասարակական գործունեությունը: