Uncategorized

Образовательная программа «Взятие Ереванской крепости».

14720559_527596100765750_8905395505261963035_n14601116_527596214099072_2151396207181202226_n

 

                         Կրթական ծրագիր «Երևանի բերդի գրավումը»

                                      ուսուցողական խաղ-էքսկուրսիա

Նախատեսված է միջին տարիքի դպրոցականների համար /11-14տ./

Տևողությունը 40-60 րոպե

Նկարագիր`

  • Թանգարանի աշխատակիցը համառոտ ներկայացնում է Երևանի Բերդի պատմությունը, 1826-1828թթ ռուս–պարսկական պատերազմը և Երևանի բերդի գրավումը` այս ամենը կապելով Խ.Աբովյանի ապրած ժամանակաշրջանի և «Վերք Հայաստանի» վեպի հետ: Խաղ-էքսկուրսիան ուղեկցվում է թեմային վերաբերող նկարների դիտումով:

Նյութը ներկայացնելուց հետո, խումբը բաժանվում է 2 մասի, հնչում են հարցեր յուրաքանչյուր խմբի համար: Յուրաքանչյուր հարցին  ճիշտ պատասխանելու դեպքում խումբը ստանում է հայ կամավորականի դրոշ, չպատասխանելու դեպքում  տվյալ աշակերտը հակառակորդ խմբին  գերի է ընկնում: Ըստ ճիշտ պատասխանների քանակի` որոշվում է Երևանի բերդը գիտելիքներով  գրավող թիմը:

Նպատակ`

  • Հաղորդակից դարձնել անցյալի արժեքներին
  • Ծանոթացնել բերդի պատմությանը, բացահայտել բերդի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ` ընդգծելով Աբովյանի «Վերք Հայաստանի» պատմավեպով մեզ հասցրած պատմական իրադարձությունները: