«Ապագայի պատգամախոսը»խորագիրը կրող գիտաժողովը նվիրված էր Խ.Աբովյանի հոբելյանական 210 ամյակին:
Արխիվային վավերագրերի հարուստ և հանգամանալից տեղեկությունների հիման վրա գիտաշխատողները ներկայացրին նրա կյանքի և գործունեության հետ կապված բազմաթիվ իրարամերժ հարցերի վերլուծություններ`«Խ.Աբովյանի ծննդյան թվականը», «Անտիպ նյութերը», «Դորպատյան օրագրերը», «Մանկավարժական գործունեությունը»: Գիտաժողովին ներկայացվեցին հետևյալ արխիվային նյութերը, որոնք տրամադրել էր Եղիշե Չարենցի անվ. ԳԱԹ-ը.
1. Խ.Աբովյանի կենսագրական նամակը գերմաներեն լեզվով, գրված 1836 թ-ին, որտեղ գրողը նշուն է իր ծննդյան թվականը, որպես 1804-1805թթ:
2.Խ.Աբովյանի Սինոդին ուղղված նամակը / 1838թ./:
3.Խ.Աբովյանի Նիկոլայ I-ին ուղղված նամակի սևագիր օրինակը, գրված 1829 թ-ին:
4.Էջմիածնի վանական դպրոցի 1819 թ-ի «դպրաց ցուցակը»:
5.Ներսիսյան դպրոցի աշակերտների ցուցակը /1826թ./:
6.Երևանի քաղաքային ոստիկանության ուղակած ծանուցագիրը Խ.Աբովյանի կնոջը`Էմիլիա Լօօզեին: