Հունիսի 23-ին «Խ.Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ում կայացավ կոլեգիալ կառավարման մարմնի`խորհրդի երկրորդ նիստը: Նիստին մասնակցում էին «Խ.Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՊՄՀ «Տարիքային և մանկավարժական հոգեբանության» դոցենտ Վ.Քոսակյանը,ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Վ.Եղիազարյանը, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս. Մուրադյանը, բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա.Ավագյանը, «Խ.Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ` գլխ. հաշվապահ Կ.Դոխոյանը, գլխ.ֆոնդապահ Մ.Բաղդասարյանը, ցուց. կազմ. և հանր. բ/վ Լ.Մելքոնյանը, համակարգչային օպ.,գործավար, գնումների համակարգող Գ.Մարտիրոսյանը և տնտեսական բ/վ Ս.Մայիլյանը:
Օրակարգում`
1. ՀՀ Մշակույթի նախարարության ներքին աուդիտի բաժնի կողմից համակարգի գնահատման արդյունքների և դրանց հիման վրա «Խ. Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:
2. «Խ. Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ում 2016թ. 1-ին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվություն:
3. Ընթացիկ հարցեր:
Խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ ՀՀ Մշակույթի նախարարության ներքին աուդիտի բաժնի կողմից համակարգի գնահատման արդյունքների և դրանց հիման վրա «Խ. Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությանը:
2. Հավանություն տալ ներկայացված «Խ. Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ում 2016թ. 1-ին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությանը:
3. Կազմակերպել ֆոնդերի ստուգում:
4. Ս/թ օգոստոսի 1-5, Շուշիում անցկացվող համահայկական ասմունքի փառատոնի շրջանակներում, հնարավորության դեպքում,կազմակերպել շրջիկ ցուցահանդես:
Второе заседание коллегиального органа управления 23.06.2016
30
Июн