Միջոցառումը նվիրված էր եղեռնի 102 ամյակին:
Մինչ թանգարանի աշխատակիցների մի մասը, տնօրեն Վ.Քոսակյանի ղեկավարությամբ ԼՂՀ –ում իրականացնում էին գիտակրթական մրցույթ-միջոցառումը, մյուս աշխատակիցները` գլխավոր ֆոնդապահ Մարին Բաղդասարյանի ղեկավարությամբ իրականացնում էին նույն ժամանակահատվածի համար նախատեսված միջոցառումներն ու աշխատանքները:
Ապրիլի 28-ին թանգարանն իր հարկի ներքո հյուրընկալել էր Սարգիս Բարխուդարյանի անվան թիվ 2 արվեստի դպրոցի սաներին, ովքեր ներկայացրեցին երաժշտական, ասմունքի, պարային կատարումներով համեմված միջոցառում`խորագրով , նվիրված մեծ եղեռնի 102 ամյակին:
Թանգարանի ֆոնդապահ Մարին Բաղդասարյանը ողջունեց ներկաներին և օրվա թեմային վերաբերող բացման խոսք ասեց:
Միջոցառմանը հանդես եկան լարային, ժողգործիքների, դաշնամուրային և էստրադային խմբի սաները, մի շարք մրցույթների դափնեկիր, վոկալի ուսուցչուհի Լիլիթ Համբարձումյանը, ով ներկայացրեց «Աղոթք» երգի պրեմիերան: Թատերական խմբի աշակերտները ներկայացրեցին «Վերք Հայաստանի» վեպից և «Անլռելի զանգակատուն » պոեմից հատված:
Բովանդակալից միջոցառումը կայացավ տնօրեն Սոնա Գալաջյանի գլխավորությամբ `արվեստի կենտրոնի նվիրյալ մանկավարժներ` Ս.Ագդուրյանի, Էլ. Տեր-Հովհաննեսովայի, Գ.Սարգսըանի, Լ.Համբարձումյանի, Գ.Քոչարյանի, Տ.Սարգսյանի, Մ.Ահարոնյանի, Լ.Դարբինյանի, Ա.Ավագյանի շնորհիվ: