Мероприятия

«Армянский солдат на страже независимости» 15.09.2016

«Թող ինձ այսուհետ տգետ կանչեն: Լեզուս բաց ա էլել՝ իմ ընտի′ր, ազիզ, ի′մ սրտի սիրեկան ազգ: Թող տրամաբանություն գիտեցողը իրան համքյարի համար գրի, ես քո կորած, շվարած որդին` քեզ համար» :
Խ.Աբովյան

Շնորհավոր տոնդ ՀԱՅԱՍՏԱՆ:

15.09.2016թ-ին «Խ.Աբովյանի տուն-թանգարան»-ի բակում կայացավ անկախության 25 ամյակին նվիրված «Անկախության պահապան հայ զինվոր» խորագրով միջոցառում:
Թանգարանի հանրահռչակման բ/վ  Լուսինե Մելքոնյանը և կրտսեր գիտաշխատող Աննա Մարալյանը ներկայացրեցին զեկույցներ «Իմ Հայաստանը» և «Բանակը, որպես անկախության 25 տարիների կարևորագույն ձեռքբերում» թեմաներով:
Միջոցառման մասնակիցներ Կ.Զարյանի անվ.117 դպրոցի սաները ներկայացան «Ես իմ անուշ ՀԱՅԱՍՏԱՆԻ», «Հայաստան երգ-պար», «Զինվորի երգը» համարներով:
Թիվ 8 հատուկ կրթահամալիրի սաները ներկայացան Գևորգ Էմինի «Պատգամ», «Սասունցիների պարը» և Համո Սահյանի «Օրը մթնեց» բանաստեղծություններով:
Կարեն Գևորգյանի ղեկավարած «Հայկազունք» դհոլահարների խումբը ներկայացավ «Սարդարապատ» և «Մարտական» կատարումներով:
Գարեգին Նժդեհը դարձավ անմահ քանաքեռցու գործի արժանավոր շարունակողը: Նժդեհը ևս սերունդներ դաստիարակեց փառահեղ դաստիարակությամբ՝ իր գործով դառնալով օրինակ.«Ես ցեղահավատ եմ,-ասում էր նա,- և ահա զգում եմ, որ իմ անձը ավելի իմ գերագույն ծնողին- իմ ցեղին է պատկանում, քան, իմ անմիջական ծնողներին»:
Համոզված կարող ենք ասել, որ այս սերունդը, մեր սերունդը, ով պատիվ ու բախտ ունի ապրելու անկախ Հայաստանում հենց այդ հոգեբանությամբ էլ առաջնորդվում է: Աստված թող մեր ազգին ուժ տա, որ բարությամբ հաղթենք չարին ու առաջ գնանք էլի բազում դարեր: