Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը, շարունակելով համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հետ, հյուրընկալել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակներում կազմակերպված ճամբարի երեխաներին, որտեղ ընդգրկված են սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաները: Հուլիսի 13-ին և 14-ին ճամբարի երեխաներից կազմված 4 խումբ, ջոկատավարների ուղեկցությամբ անվճար շրջայց կատարեցին Խ.Աբովյանի տուն-թանգարանում: Թանգարանի աշխատակիցները ներկայացրեցին Մեծն Լուսավորչի կյանքն ու մանկավարժական գործունեությունը: Երեխաները, վառ տպավորություններով և աբովյանական գիտելիքներով հարստացած, հրաժեշտ տվեցին մշակութային օջախին: