Uncategorized

TRAVEL TO ANI

 

Օր չորրորդ
*********

Հոկտեմբերի 26-ին «Ուղևորություն դեպի Անի» մեծահասակների կրթական ծրագրի հերթական մասնակիցներն էին Երևանի Դավիթաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջանների թոշակառուները:
Սովորականի պես ծրագիրը մեկնարկեցինք «Տեսնեմ Անի» երգի կարաոկե կատարումով: Մեր տարեցները մեծ պատրաստակամությամբ և ոգևորությամբ կատարեցին երգը: Այնուհետև հետևեց ծրագրի բովանդակային մասը: Ծրագրի վարող Սաթենիկ Ավոյանը, սլայդերի և տեսանյութերի ուղեկցությամբ, ներկայացրեց Անի քաղաքի պատմությունը: Այնուհետև խոսեց Խ. Աբովյանի «Ուղևորություն դեպի Անիի ավերակները» ուղեգրության մասին: Այս ամբողջ ընթացքում մեր մասնակիցները ուշադիր և կլանված հետևում էին ներկայացվող նյութին: Նախորդ ծրագրերի պես, այս անգամ նույնպես ակտիվ էր ծրագրի ինտերակտիվ մասը: Ինչպես երևում էր, մասնակիցները խորապես տպավորված և հուզված էին Անի քաղաքի պատմությամբ: Նրանց կողմից հնչեցին բավականին հետաքրքիր մեկնաբանություններ և կարծիքներ:
Ծրագրի հաջորդ քայլը մասնակիցներին Աբովյանի կյանքին և գործունեությանը ծանոթացնելն էր: Թանգարանի էքսկուրսավար Ն. Դանիելյանի ուղեկցությամբ նրանք շրջեցին թանգարանի ցուցասրահում և տոհմատանը, որտեղ նրանք մանրամասն տեղեկացան մեծն լուսավորչի կյանքի պատմությանը:
Աննկարագրելի էր մեր տարեցների գոհունակությունն ու երախտագիտությունը, շնորհակալական խոսքերի տեղատարափը: