Տուն-թանգարանի աշխատակազմը, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, այն է` մեծ ուշադրություն դարձնել հատկապես մատաղ սերնդի կրթական և մշակութային դաստիարակությանը, մի շարք դպրոցներում իրականացրեց «ՄԵԾՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ» խորագրով մրցույթ-միջոցառումներ:
Մարտի 11 -ին թանգարանի գիտաշխատողները մրցույթ-միջոցառման շրջանակներում այցելեցին ՄՍԿՀ –ի գեղարվեստի ավագ դպրոց: