Events

QP lecture

[:hy]Հուլիսի 8-ին տուն-թանգարանում անցկացվեց Քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ հերթական դասախոսությունը: Թանգարանի տնօրեն և ՔՊ պետ Վ. Քոսակյանը ընդհանուր գծերով ներկայացրեց ՔՊ կարևորությունն ու նշանակությունը: Այնուհետև ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ և ՔՊ շտաբի պետ Արևիկ Ստամբոլյցյանը Քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ կարդաց դասախոսություն հետևյալ թեմաներով՝
1. Մշակութային արժեքների տարհանման առանձնահատկությունները արտակարգ իրավիճակներում.
2. Տուժածներին առաջին օգնության ցուցաբերումը արտակարգ իրավիճակներում:
<< Մշակութային արժեքների տարհանման առանձնահատկությունները արտակարգ իրավիճակներում >> թեմայի շրջանակներում Ա. Ստամոլցյանը ներկայացրեց մշակութային արժեքների տարհանման կառավարումը, մշակութային կազմակերպություններում առաջնահերթ տարհանման ենթակա հավաքածուների փաթեթավորումը, հավաքածուների տեղափոխման գործընթացը, հավաքածուների ընդունումը և պահպանման ապահովումը պահպանման անվտանգ օբյեկտներում և պահպանման անվտանգ օբյեկտների կողմից հավաքածուները մշակութային կազմակերպություններին վերադարձնելու գործընթացը:
<<Տուժածներին առաջին օգնության ցուցաբերումը արտակարգ իրավիճակներում>> թեմայի շրջանակներում խոսվեց դեպքի վայրի զննման, էլեկտրական հոսանքի հետ կապված դժբախտ պատահարների, վտանգավոր նյութերից պատահարների, հրդեհի և դրա առաջացման պատճառների, այրվաքների և դրանց ծանրության գնահատման, հրդեհների ժամանակ ճիշտ գործողությունների, ինչպես նաև կոտրվաքների ժամանակ առաջին օգնություն ցուցաբերելու մասին:
Ներկայացվեցին նաև թանգարանում առկա հակահրդեհային միջոցները և գործնականում ցույց տրվեց դրանց կիրառման եղանակները: Միջոցառման ավարտին Քպ շտաբի պետը աշխատակիցներին բաժանեց ազդարարման ազդանշանների դեպքում բնակչության գործողությունների հուշաթերթեր:

[:]