Uncategorized

Open class on “Abovyan proverb” at the educational complex for HEARING-impaired children. 24.03.2017

Մեր մոլորակի վրա մարդիկ խոսում են շուրջ 2500 տարբեր լեզուներով, սակայն դրանց կողքին կա ևս մեկը, որն օրեցօր առավել շատ է հետաքրքրում վերլուծաբաններին և հանրությանը՝ ժեստերի և հայացքի լեզուն:

Մարտի 24-ին Խ.Աբովյանի տուն-թանգարանի աշխատակիցները այցելեցին ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ երեխաների կրթահամալիր՝ «Աբովյանն առակագիր» թեմայով բաց դաս անցկացնելու նպատակով: Մինչ դասը, կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահ՝ Աշոտ Ավետիսյանի և ուսմասվար՝ Նվարդ Տանանյանի ուղեկցությամբ շրջեցինք գորգագործության, ասեղնագործության և կերպարվեստի բաժիններով՝ ծանոթանալով կրթահամալիրի սաների աշխատանքներին:
Գորգագործության մասնագետ Վիկտորիա Մաղզանյանը ներկայացրեց յուրաքանչյուր զարդանախշի և գորգի պատմությունը:

Այնուհետ, թանգարանի ավագ գիտաշխատող Սաթենիկ Ավոյանը, կրթահամալիրի թարգմանիչ Անիկ Վարդանյանի օգնությամբ, 6-րդ և 7-րդ դասարանցիներին ներկայացրեց Խ.Աբովյանի կյանքը, ինչպես նաև «Հացակեր փեշը»,«Սոխն ու սխտորը»,«Ժանդ փուշը» առակները: Ավարտին երեխաներին հնարավորություն տրվեց ընկալած առակները պատկերելու և մեկնաբանելու:
Մեր հիացմունքը կրկնապատկվեց, երբ երեխաները ներկայացրեցին իրենց աշխատանքները՝ շնորհակալություն հայտնելով թանգարանի աշխատակիցներից՝ իրենց օրը ավելի հետաքրքիր և բովանդակալից դարձնելու համար:

—Առաջ գնացող և ցանկություն ունեցող մարդու համար կարևոր չէ, թե ինչ խոչընդոտներ կան նրա ճանապարհին: Ահա այսպիսի տպավորությամբ վերադարձանք այդ կրթօջախից, ուր աշխատում են իրոք հմուտ և նվիրյալ մասնագետներ: