Uncategorized

“METSN LUSAVORICH KH.ABOVYAN” 2016. HAZDANI High School No. 1 named after KH.Abovyan

«Խ.Աբովյանի տուն-թանգարան » ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ , ապրիլի 12-ին ՀՐԱԶԴԱՆԻ Խ.Աբովյանի անվ.թիվ 1 ավագ դպրոցում կայացավ «ՄԵԾՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ Խ.ԱԲՈՎՅԱՆ» գիտակրթական մրցույթ-միոցառման ներդպրոցական փուլը:
«Գնա′, իմ խեղճ գիրք` գնա′ մարդամեջ.
Գլուխդ քաշ քցի′ր, մի նեղանար հեչ:………».- ահա այս խոսքերով , ԱԲՈՎՅԱՆԻ «ուղեկցությամբ», ՊԱՐԱՊ ՎԱԽՏԻ ԽԱՂԱԼԻՔ» առակների ժողովածուն կենդանացած շրջում էր դահլիճում:
Մասնակից խմբերը ներկայացան «ՔԱՆԱՔԵՌ», «ՆԱԽԱՇԱՎԻՂ», «ԱՐԱՐԱՏ» անունների ներքո:
Աշակերտների միջոցով կենդանացած Աբովյանի առակները`«Մոլլա Մասրադնի պղինձը», «Հացակեր փեշը», «Սոխն ու սխտորը» ավելի տեսանելի դարձրին աբովյանական խոսքի պարզությունն ու մտքի խորությունը, նրա առակների բարոյախրատական և բարոյադաստիարակչական մոտեցումները :
Գիտակրթական մրցույթ-միոցառման ներդպրոցական փուլի հաղթող ճանաչվեց «ԱՐԱՐԱՏ» թիմը` ստանալով ՊԱՏՎՈԳԻՐ և հուշանվեր: «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱԿԱՆ ԽՈՍՔ» և «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ» անվանակարգում ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԻ արժանացան «ՔԱՆԱՔԵՌ», «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՄԱՐ» անվանակարգում «ՆԱԽԱՇԱՎԻՂ» թիմերը: Բոլոր մասնակիցները ստացան նվերներ թանգարանի կողմից:

 

 

Leave a Reply