Uncategorized

MEETING OF THE SCIENTIFIC COUNCIL

Հունիսի 9-ին Խ. Աբովյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը:
Նիստին ներկա էին գիտխորհրդի նախագահ՝ Խ.Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Վահրամ Քոսակյանը և անդամներ՝ ՀՊՄՀ-ի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը, Օրբելի եղբայրների տուն-թանգարանի տնօրեն Մարինե Բունիաթյանը, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը և նույն թանգարանի աշխատակից Լիլիկ Հակոբյանը, Խ.Աբովյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Արևիկ Ստամբոլցյանը:
Օրակարգի հարցերն էին՝
1. Տուն-թանգարանի 2017թ. առաջին 5 ամիսներին կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն:
2. Տուն-թանգարանի 2018թ. գիտական ծրագրերի քննարկում և հաստատում:
3. Ընթացիկ հարցերի քննարկում:

Արտահայտվեցին՝  Վ. Կարապետյանը, Լ. Թովմասյանը,  Մ. Բունիաթյանը, Վ. Քոսակյանը, Ա. Ստամբոլցյանը, Ս. Մուրադյանը:

Որոշեցին՝

1. Հավանության արժանացնել ներկայացված «Խ. Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի 2018թ. գործունեության հայեցակարգը:

  1. Երաշխավորել «Աբովյանագիտության զարգացման և կրթական գործընթացներում ներդրման արդի միտումները՝ միջմշակութային հաղորդակցման, հանրայնացման և նորագույն տեխնոլոգիաների կիրառման պայմաններում» գիտական պետական նպատակային ծրագրային հայտը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե ներկայացնելու համար: