2016 թ.փետրվարի 13-ին, Խաչատուր Աբովյանի տուն թանգարանի ողջ անձնակազմը, թանգարանի տնօրեն Վ. Քոսակյանի գլխավորությամբ, հյուրընկալվեցին Եղիշե Չարենցի տուն թանգարանում: Չարենցի թանգարանի տնօրեն Լ.Հակոբյանի և թանգարանի աշխատակիցների ջերմ ընդունելությունը համեմվեց դաշնակահարի նվագակցությամբ: Այնուհետ գիտաշխատող Ք. Թահիրյանի ուղեկցությամբ ծանոթացանք Եղիշե Չարենցի կյանքի և ստեղծագործական գործունեության մանրամասներին, որից հետո շրջեցինք թանգարանի տարածքով: Այս ամենին հաջորդեց հյուրասիրությունը: Սեղանի շուրջ քննարկվեցին թանգարանային ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր և ծագեցին հետագա համագործակցության ծրագրեր: