«Ներառական կրթություն» ասվածը, կրթություն է, որտեղ ներառված ենք բոլորս », -այս խոսքերին զուգահեռ հնչեց միջոցառման խորագիրը ՝ «ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՀԱՎԱՍԱՐ ԵՆՔ»:
Ապրիլի 21-ին ներառական կրթության ծրագրի շրջանակներում Խ.Աբովյանի անվան թիվ 84 դպրոցի սաները, դպրոցի տնօրեն Արկադի Էլոյանի, մանկավարժների և ծնողների ուղեկցությամբ, հյուրընկալվեցին Խ.Աբովյանի տուն-թանգարանում:
Հյուրերը, թանգարանի ավագ գիտաշխատողներ Արևիկ Ստամբոլցյանի և Սաթենիկ Ավոյանի ուղեկցությամբ, շրջայց կատարեցին ցուցասրահով՝ ծանոթանալով Մեծն Լուսավորչի կյանքի և գործունեության մանրամասներին:
Այնուհետ, թանգարանի դահլիճում կայացավ միջոցառում՝ «Մենք բոլորս հավասար ենք» խորագրի ներքո: Հյուրերին միացավ նաև Կրթության ազգային ինստիտւտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, որն իր խոսքում նշեց.
– «Ներառական կրթություն» ասվածը, կրթություն է, որտեղ ներառված ենք բոլորս: Աշակերտի հետ աշխատանքը տեղի է ունենում այսպես կոչված «զուգահեռ ուղիների սկզբի» ձևով: Այլ կերպ ասած՝ այս մարդիկ կարծես այլ մշակույթի կրողներ լինեն: Նրանք աշխարհն ընկալում են այլ կերպ, սովորում են այլ կերպ, ունեն այլ արժեքներ, այլ կանոններ: Չնայած դրան՝ նրանք ապրում են մի աշխարհում, որը պայմանավորված է մեր «ոչ ներառված մշակույթով» և որը նրանց համապատասխան պահանջներ է ներկայացնում՝ չտալով հավասար պայմաններ: Աշխատանքում մեծ նշանակություն ունի ծնողների հետ համագործակցությունը, քանի որ նրանք ունեն երեխայի ուժեղ կողմերի, հետաքրքրությունների և հատուկ խնդիրների մասին ողջ տեղեկատվությունը:
Խ.Աբովյանի անվան թիվ 84 դպրոցի սաները ներկայացան համերգային ծրագրով: Գեղեցիկ բեմադրված պարին հաջորդեց « ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ…….» բանաստեղցությունը: Հայի հոգու ճիչն արտահայտող դուդուկի ձայնը ներկաներին ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր մշակույթն ունի խորը և հզոր արմատներ:
Հաջորդիվ դիտեցին «Հովհաննեսն ու Հուսիկը » Ֆիլմը, որը ստեղծվել է «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական ՀԿ-ի կողմից ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) «Մեդիան հանուն ներառման» ծրագրի շրջանակում: Ռեժիսոր և բեմադրող օպերատոր՝ Ալբերտ Սարգսյան:
Ավարտին, դպրոցի սաները ստացան նվերներ թանգարանի կողմից: Հագեցած տպավորություններով հյուրերը հրաժեշտ տվեցին:
Կրթությունը յուրաքանչյուրին անհատապես հարմարեցնելու համար անհրաժեշտ է երեխայի հետաքրքրությունների, ունակությունների և կյանքի տարբեր ոլորտներում հատուկ խնդիրների մասին մանրամասն տեղեկություն ունենալ: