Events

Francophonie 2017 “Prominent French-Armenian Armenians” 03.15.2017

 

 

«Ֆրանկոֆոնիա» տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1880թ-ին, ֆրանսիացի աշխարհագրագետ, գրող ՕՆԵԶԻՄ ՂԵԿԼՅՈՒ- ի կողմից:
1968թ-ին բառը մտնում է բառարան, որտեղ և ստանում է երկու հիմնական բացատրություն.
1. խոսել ֆրանսերեն, «լինել ֆրանկոֆոն»
2. համայնք` բաղկացած ֆրանսերենով խոսող ժողովուրդներից:
Այժմ միջազգային միջկառավարական կազմակերպությունը նշվում է«Ֆրանկոֆոնիա» տերմինով:
2008-ից Հայաստանին շնորհվել է կազմակերպության ասոցացված անդամի կարգավիճակ :
Մարտի 15-ին Խ.Աբովյանի տուն-թանգարանում, Ֆրանկոֆոնիայի երկամսյա ծրագրի շրջանակներում, կայացավ «Ֆրանսահայ նշանավոր հայեր» խորագրով միջոցառում:
Թանգարանի աշխատակիցներ` Նազիկ Դանիելյանը, Մարին Բազդասարյանը և Արևիկ Ստամբոլցյանը ներկայացրեցին ֆրանսահայ քանդակագործ, նոր ռեալիստական քանդակագործության հեղինակ, Խ.Աբովյանի բրոնզե արձանի հեղինակ`Անդրեաս Տեր-Մարուքյանին, դերասան` Շառլ Ժերարին, գրող, գրականագետ ` Անրի Թրուայային
Կարդացին տեղեկատվական զեկույց `«Խ.Աբովյանի առընչությունը ֆրանսիացի ճանապարհորդների հետ» թեմայով:
Միջոցառման վերջում վայելեցինք Անրի Թրուայայի «ԿԱՆԱՉ նոթատետր » պատմվածքի բեմադրությունը` «Հայասա» թատերախմբի և ֆրանսիական քոլեջ հիմնադրամի սաների մասնակցությամբ: Բեմականացման հեղինակ ` «Հայասա» թատերախմբի գեղ. ղեկ.`Ալլա Թորոսյան:
Հատուկ շնորհակալություն միջոցառման մասնակիցներին, ովքեր թանգարանի հետ համագործակցելով ջանք ու եռանդ չխնայեցին ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումը հիշարժան դարձնելու համար: Մասնավորապես`
Զեյթուն մշակութային կենտրոնին, «Հայասա» թատերախմբին և խմբի գեղ.ղեկ.Ալլա Թորոսյանին,
Հայաստանում ֆրանսիական քոլեջ հիմնադրամին: