Uncategorized

“Educational views of Kh. Abovyan” 08.12.2016

Դեկտեմբերի 8-ին Խ.Աբովյանի տուն թանգարանում կայացավ «Խ.Աբովյանի դաստիարակչական հայացքները» թեմայով կլոր-սեղան քննարկում, որին ներկա էին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի փոխդեկան` Վարդան Եղիազարյանը, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, աբովյանագետ` Սամվել Մուրադյանը և հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի I-ին կուրսի ուսանողները:
Հանդիպման նպատակներից մեկն էր ստեղծել առավել սերտ համագործակցություն թանգարան-բուհ, գիտնականներ-գիտաշխատողներ-ուսանողներ շղթաների օղակներում:
Ներկաները խոսեցին լուսավորչի այն ստեղծագործությունների մասին, որտեղ արծարծված են նրա կրթական, դաստիարակչական հայացքները: 
Մասնավորապես անդրադարձան կրտսեր դպրոցականների համար գրված «Նախաշավիղ» դասագրքի կրթական դաստիարակչական, «Պատմություն Տիգրանի կամ բարոյական խրատներ մանուկների համար» վեպի դաստիարակչական,«Վերք Հայաստանի» պատմավեպի հայրենասիրական, «Պարապ վախտի խաղալիք» առակների ժողովածուի բարոյախրատական բովանդակային վերլուծություններին: Ներկայացվեց նաև Աբովյանի դաստիարակչական պրակտիկ գործունեությունը մանկավարժության մեջ:

Աբովյանի առաջադրած մեթոդները և սկզբունքները երեխաների ուսուցման և դաստիարակության գործում մինչև ալժմ էլ պահպանել են իրենց արդիականությունը և թարմությունը: Նրա գաղափարները և գործունեությունը բարոյական դաստիարակության մեթոդիկայի բնագավառում հիրավի հանդիսանում են նրա մանկավարժական ժառանգության արժեքավոր տարրը: