2016թ. մարտի 10-ին և 11-ին թանգարանի ավագ գիտաշխատող Արևիկ Ստամբոլցյանը, ով նաև հանդիսանում է «Խ.Աբովյանի տուն- թանգարան» ՊՈԱԿ-ի ՔՊ ՇՏԱԲԻ պետ, թանգարանի աշխատակիցների համար կարդաց ՔՊ վերաբերյալ լեկցիա: Մարտի 10-ի լեկցիայի թեման էր` «Մշակութային արժեքների տարհանման առանձնահատկությունները արտակարգ իրավիճակներում»:
Ա.Ստամբոլցյանը մասնավորապես խոսեց տարհանման գործընթացի կառավարման, մշակութային կազմակերպություններում առաջնահերթ տարհանման ենթակա հավաքածուների փաթեթավորման, տեղափոխման գործընթացի, հավաքածուների ընդունման և պահպանման ապահովման մասին:
Մարտի 11 –ի թեման էր ` «Տուժածներին առաջին օգնության ցուցաբերումը արտակարգ իրավիճակներում»: Ա.Ստամբոլցյանը խոսեց դեպքի վայրի զննման ,էլեկտրական հոսանքի և վտանգավոր նյութերի հետ կապված դժբախտ պատահարների, հրդեհի և այրվածքների ծանր հետևանքների մասին: Ներկայացվեց նաև ինչ է կարելի , ինչ չի կարելի անել նման իրավիճակներում և ինչպես է պետք առաջին օգնություն ցույց տալ վնասվածքների ժամանակ: Այս ամենը զուգորդվեց լեկցիաների թեմաներին վերաբերող սլայդերի դիտումով: Թանգարանի տնօրեն Վահրամ Քոսակյանը, ով նաև հանդիսանում է «Խ.Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի ՔՊ ղեկավար, իր ամփոփիչ խոսքն ասեց և պատասխանեց աշխատակիցների հարցերին: