Ապրիլի 2 ին թանգարանում կայացավ միջոցառում, որը խորհրդանշական էր երկու առումով: Առաջինը կապված էր Խ.Աբովյանի ողբերգական անհայտացման հետ: Ամեն տարի ավանդույթ դարձած այդ օրը թանգարանը իր հարկի ներքո հիշատակում և հարգանքի տուրք է մատուցում հայ վերածնության մեծ գործչին՝Խ.Աբովյանին: Եվ հենց այդ օրը, կայացավ «ՄԵԾՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ» մրցույթ-միջոցառման եզրափակիչ փուլը: Հաղթող ճանաչվեց Ալ.Մյասնիկյանի 66 դպրոցը: Թանգարանի տնօրեն Վահրամ Քոսակյանի կողմից տրվեցին շնորհակալագրեր հետևյալ անվանակարգերի համար՝ «Լավագույն գրական խոսք»,«Լավագույն թիմային աշխատանք»,«Լավագույն գեղարվեստական համար» :
Միջոցառման արդյունքում ունեցանք թվով 120 աշակերտ բավականաչափ ուսումնասիրած հանճարեղ Աբովյանի կյանքը, գործունեությունը և գրական ժառանգությունը: Միջոցառման նպատակն էր` չմոռանալ մեր մեծերին և, կարդալով նրանց թողած գրական ժառանգությունը, մնալ հավատարիմ նրանց թողած պատգամներին: