Հունիսի 9-ին <<Ընտանիքի տարի>> ծրագրի շրջանակներում տուն-թանգարանը հյուրընկալեց սիրիահայ հայրենադարձ ընտանիքների: Միջոցառմանը ներկա էին 4 սիրիահայ ընտանիքներ՝ Աթիկյանները, Գաբրիելյանները, Աճեմյանները և Շահինյանները: Նրանց համար կազմակերպվել էր շրջայց թանգարանի այգում, տոհմատանը և ցուցասրահում, որտեղ նրանք ծանոթացան մեծն լուսավորչի կյանքին և գործունեությանը: Շրջայցից հետո թանգարանի նախասրահում նրանց սպասում էր քաղցրավենիքով սեղանը և Նաիրյան վոկալ անսամբլը՝ փոքրիկ նաիրյանականների հետ: Մեր հայրենադարձ ընտանիքների համար հնչեցին գեղեցիկ ազգային երաժշտական կատարումներ: Նաիրյանականների ելույթից հետո նրանց համար նույնպես կազմակերպվել էր շրջայց Խ. Աբովյանի տոհմատանը:
Թանգարանի տնօրեն Վ. Քոսակյանը ողջունեց սեղանի շուրջ հավաքված մեր հայրենակիցներին, որից հետո թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը մի քանի խոսքով անդրադարձավ հայրենադարձությանը: Հաջորդիվ լսեցինք սիրիահայ ընտանիքների հայրենադարձության պատմությունները. ցավալի պատմություններ…Հուսանք, որ մի գեղեցիկ օր հայրենի հողում կսրբագործվեն մեր հայրենակիցների փորձություններն ու տառապանքները:
Միջոցառման ավարտին թանգարանի կողմից հայրենադարձ ընտանիքներին տրվեցին աբովյանական հուշանվերներ, դատարկաձեռն չգնացին նաև Նաիրյան վոկալ անսամբլի մասնակիցները:
Խ. Աբովյանի տուն-թանգարանը իր շնորհակալությունն է հայտնում միջոցառման հյուրերին և մասնակիցներին, մասնավորապես Նաիրյան վոկալ անսամբլին՝ ի դեմս ղեկավար Նաիրա Մուղդուսյանի, որը ապահովեց միջոցառման գեղարվեստական և գեղագիտական մասը:
ՍԻՐԻԱՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ
11
Հնս