ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

<<ՄԵԾՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ>> ՄՐՑՈՒՅԹ-ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆԵՐԴՊՐՈՑԱԿԱՆ ՓՈՒԼ

ՕՐ ԵՐՐՈՐԴ
11.05.2028թ.
Մայիսի 11-ին Տավուշի մարզի Բերդի թիվ 4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ <<Մեծն լուսավորիչ Խաչատուր Աբովյան>> մրցույթ-միջոցառման ներդպրոցական փուլը:

Մրցույթ-միջոցառման ժյուրիի պատվավոր անդամներն էին՝
1. Բերդի թիվ 3 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարուսյա Քոսակյանը,
2. Բերդի թիվ 4 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Սարգսյանը,
3. Տավուշի ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Թումանյանը,
4. Բերդի թիվ 1 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մերի Ավալյանը,
5. Խ. Աբովյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Աննա Մարալյանը:

Դպրոցի տնօրեն Ա. Աբգարյանը և թանգարանի տնօրեն Վ. Քոսակյանը ողջունեցին մասնակիցներին և հաջողություն մաղթեցին:

Միջոցառումը վարեց թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Արևիկ Ստամբոլցյանը:

Մասնակից թիմերի համակարգողներն էին նույն դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Սարգսյանը և կազմակերպչական գծով փոխտնօրեն Լիլիթ Շահնազարյանը:

Մրցույթ-միջոցառման մասնակից թիմերը հանդես եկան հետևյալ անուններով և կարգախոսներով՝
1. <<Լույս>>,
կարգախոսը՝ <<Քո գործքը միայն քո անունը կպահեն: Բարի գործի՛ր, որ բարիք ստանաս>>:
2. <<Թռիչք>>,
կարգախոսը՝ <<Եղի՛ր կատարյալ մարդ ոչ միայն գիտությամբ, այլ առաքինի բարքով, ազնվախոհ մտքով>>:
3. <<Հավատ>>,
կարգախոսը՝ <<Բարի կաց, բարություն արա, հողածին մարդ: Ծառի պես պտուղ տուր, ծաղկի պես հոտ, սարի պես աղբյուր, դաշտի պես՝ մասիլ, երկրի պես՝ հաց, երկնքի պես՝ լիս>>:

Մրցույթ-միջոցառաման ընթացակարգի համաձայն՝ թիմերը հանդես եկան Խ. Աբովյանի որևէ առակի բեմականացմամբ:
<<Լույս>> թիմը ներկայացրեց Աբովյանի <<Ծառերն ու կացինը>> առակը:
<<Թռիչք>> թիմը ՝ <<Անցվորականն ու շունը>> առակը, իսկ <<Հավատ>> թիմը ներկայացավ <<Հացակեր փեշը>> առակով:

Մրցույթ-միջոցառման ներդպրոցական փուլի հաղթող ճանաչվեց <<Հավատ>> թիմը: Թանգարանի տնօրեն Վ. Քոսակյանի կողմից նրանց շնորհվեց <<Լավագույն աբովյանականներ>> մրցանակը և պատվոգիր:

Մասնակից թիմերին շնորհվեցին նաև շնորհակալագրեր հետևյալ անվանակարգերի համար՝
<<Լույս>> թիմը արժանացավ <<Լավագույն գրական խոսք>> անվանակարգին:
<<Թռիչք>> թիմը արժանացավ <<Լավագույն գեղարվեստական համար>> անվանակարգին:
<<Հավատ>> թիմը՝ <<Լավագույն թիմային աշխատանք>> անվանակարգին:

Դպրոցի տնօրեն Ա. Աբգարյանին թանգարանի կողմից շնորհվեց <<Խ. Աբովյանի տուն-թանգարան>> հուշանվերը, իսկ թիմերի բոլոր մասնակիցները ստացան աբովյանական հուշանվերներ:

 

Related Posts