ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

<<ՄԵԾՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ>> ՄՐՑՈՒՅԹ-ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ

ՕՐ ՉՈՐՐՈՐԴ
12.05.2018թ.
Մայիսի 12-ին Տավուշի մարզի Բերդի թիվ 1 դպրոցում տեղի ունեցավ <<Մեծն լուսավորիչ Խաչատուր Աբովյան>> մրցույթ-միջոցառման եզրափակիչ փուլը:
Եզրափակիչ փուլի մասնակից թիմերն էին ներդպրոցական փուլի հաղթող թիմերը՝ <<Կենդանի հերոս>>՝ Բերդի թիվ 1 դպրոց և <<Հավատ>>՝ Բերդի թիվ 4 դպրոց:

Մրցույթ-միջոցառման ժյուրիի կազմում՝
1. Բերդի թիվ 3 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարուսյա Քոսակյանը,
2. Բերդի թիվ 4 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Սարգսյանը,
3. Տավուշի ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Թումանյանը,
4. Բերդի թիվ 1 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մերի Ավալյանը,
5. Խ. Աբովյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Աննա Մարալյանը:

Միջոցառումը վարեց թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Արևիկ Ստամբոլցյանը:

Մասնակից թիմերը ընդունված կարգով ներկայացրեցին թիմերի անունները և կարգախոսները՝
Բեդի թիվ 4 դպրոց՝ <<Հավատ>>, կարգախոսը՝ <<Բարի կաց, բարություն արա, հողածին մարդ: Ծառի պես պտուղ տուր, ծաղկի պես հոտ, սարի պես աղբյուր, դաշտի պես՝ մասիլ, երկրի պես՝ հաց, երկնքի պես՝ լիս>>:
Բեդի թիվ 1 դպրոց՝ <<ԿԵՆԴԱՆԻ ՀԵՐՈՍ>>,
կարգախոսը՝ <<Ժողովրդի հոգու թարգմանը>>:

Հարցերին պատասխանելուց հետո, ընթացակարգի համաձայն, մասնակից թիմերը ներկայացրեցին Խ. Աբովյանի առակներից:
<<ԿԵՆԴԱՆԻ ՀԵՐՈՍ>> թիմը ներկայացրեց Խ. Աբովյանի <<Սոխն ու սխտորը>> առակը, իսկ <<Հավատ>> թիմը՝ <<Հացակեր փեշը>> առակը:

<<Մեծն լուսավորիչ Խաչատուր Աբովյան>> մրցույթ-միջոցառման հաղթող ճանաչվեց Բերդի թիվ 1 դպրոցի <<ԿԵՆԴԱՆԻ ՀԵՐՈՍ>> թիմը:
Թանգարանի տնօրենի կողմից նրանց շնորհվեց <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱԲՈՎՅԱՆԱԿԱՆՆԵՐ>> պարգև-մրցանակը:

Շնորհավորանքի խոսքով հանդես եկան թանգարանի տնօրեն Վ. Քոսակյանը, Բերդի թիվ 1 դպրոցի տնօրեն Ա. Վիրաբյանը և ժյուրիի անդամները:

Թանգարանի տնօրենի անունից շնորհակալագրեր տրվեցին ժյուրիի անդամներին, որոնք հանդես եկան մասնագիտական բարձր վարպետությամբ և օբյեկտիվությամբ:

Մրցույթ-միջոցառման նպատակներն ու ակնկալիքներն արդարացված էին: Թվով 40 աշակերտ հաղորդակից դարձան և ճանաչեցին մեծն լուսավորչի կյանքը, գործունեությունն ու ստեղծագործությունը:

Խ. Աբովյանի տուն-թանգարանը իր խորին շնորհակալությունն է հայտնում դպրոցների տնօրեններին՝ Բերդի թիվ 1 դպրոցի տնօրեն՝ Ա. Վիրաբյանին, Բերդի թիվ 4 դպրոցի տնօրեն Ա. Աբգարյանին, մասնակից թիմերի համակարգողներին և ժյուրիի բացառիկ կազմին: