Խ. Աբովյանի տուն-թանգարանի որդեգրած բարի ավանդույթներից մեկն էլ ԿԱՊԿՈւ երեխաների հետ աշխատանքներն են, նրանց ինտեգրումը մշակութային կյանք: Դեկտեմբերի 13-ին տուն-թանգարանում տեղի ունեցավ միջոցառում նվիրված թիվ 8 հատուկ դպրոցին՝ «Հավասարը հավասարին» խորագրով: Միջոցառումը իրականացվեց Տոնացույց Ժողովրդական Թատրոնի հետ համատեղ: Մեր մասնակիցն էր Հնդկաստանից ժամանած հայտնի Բոբի Դանս խումբը: Նրանց մասնակցությամբ երեխաները վայելեցին ուրախ և հետաքրքիր հնդկական ազգային պարեր: Միջոցառումը ինտերակտիվ բնույթի էր: Այնպես որ երեխաները շատ արագ և հեշտությամբ ներգրավվեցին պարերին և շատ ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին: Աննկարագրելի էր երեխաների ուրախությունն ու ոգևորությունը: Մեծ երջանկություն էր այս նախատոնական օրերին նրանց աչքերում այդքան փայլ և ուրախություն տեսնելը: Միջոցառման ավարտին թիվ 8 հատուկ դպրոցի սաները շրջայց կատարեցին թանգարանի ցուցասրահում և տոհմատանը:
Թանգարանի տնօրենի անունից շնորհակալագիր տրվեց Բոբի Դանս խմբին՝ գեղեցիկ միջոցառման համար:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՊԿՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
14
Դկտ