ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՄԵՐ ԱՌՕՐՅԱՆ

ՄԱԵՍՏՐՈ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ ԱՅՑԸ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Մայիսի 20-ին Խ.Աբովյանի տուն-թանգարանի հյուրերն էին Մաեստրո Տիգրան Մանսուրյանը և Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Աբովյանի տոհմական տանը և թանգարանի ցուցասրահում շրջայց կատարելուց հետո, քննարկվեցին հետագա համագործակցության ծրագրեր: Մասնավորապես անդրադարձ եղավ Գևորգ Արմենյանի 1958 թվականին գրած «Խաչատուր Աբովյան» օպերան կրկին բեմադրելուն:
-Հրաշալի է: Ես առնվազն երեք անգամ էլ դեռ պիտի այցելեմ,- ասաց Մաեստրոն: