ՄԵՐ ԱՌՕՐՅԱՆ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

«Հյուրընկալ միջավայր. Քանաքեռցիները Քանաքեռի մասին» 09.12.2016թ

Դեկտեմբերի 9-ին թանգարանում կայացավ «Հյուրընկալ միջավայր. Քանաքեռցիները Քանաքեռի մասին» խորագրով միջոցառում, որին ներկա էին`
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սպորտի, մշակույթի, կրթության բաժնի ղեկավար Իրինա Թորոսյանը և աշխատակից Արթուր Սարգսյանը, հնաբնակ քանաքեռցիներ և Խ.Աբովյանի անվ. 84դպ. շրջանավարտներ Վահե Գևորգյանը և Մովսես Աղեկյանը:
Թանգարանի էքսկուրսավար Նազիկ Դանիելյանը ներկայացրեց քանաքեռցի մեծն Աբովյանին և Քանաքեռում գտնվող եկեղեցիները, պատմական հուշարձանները:
Ներկաները պատմեցին հին Քանաքեռում եղած ավանդույթների, սովորույթների, արհեստների և քանաքեռցիների նիստուկացի մասին: Վահեն և Մովսեսը ներկայացրեցին իրենց ուսումնասիրությունների հետևանքով հավաքած հետաքրքիր նյութեր Քանաքեռ բնակավայրի վերաբերյալ:
Նպատակն էր` հյուրընկալ միջավայրում, սերունդների երկխոսության միջոցով, ստեղծել արտահայտվելու, շփվելու, վերհիշելու և երիտասարդ սերնդին ավանդապատումներ փոխանցելու ևս մեկ հնարավորություն:


Միջոցառման ավարտին թանգարանի տնօրեն Վահրամ Քոսակյանի անունից Շնորհակալագիր հանձնվեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սպորտի, մշակույթի, կրթության բաժնի ղեկավար Իրինա Թորոսյանին` թանգարան-համայնք համագործակցությանը ակտիվորեն նպաստելու համար: