2016 թ. հունվարի 16-ին, Խ. Աբովյանի տուն- թանգարանի տնօրեն Վ. Քոսակյանի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լ.Հակոբյանի նախաձեռնությամբ, Խ. Աբովյանի տուն թանգարանում հյուրընկալվեց Ե. Չարենցի թանգարանի աշխատակազմը` տնօրեն ՝ Լ. Հակոբյանի ուղեկցությամբ:
Երկու թանգարանների աշխատակիցների ծանոթությունից հետո, հյուրերը շրջեցին թանգարանի տարածքով, այնուհետ, էքսկուրսավար Նազիկ Դանիելյանի ուղեկցությամբ, ցուցասրահում և տոհմատանը ծանոթացան Աբովյանի կյանքի կենսագրական մանրամասներին և մանկավարժական գործունեությանը:
Հանդիպում- ցերեկույթը, որի նպատակն էր համագորցակցության կամուրջ ստեղծել երկու թանգարանների միջև, ավարտվեց հյուրասիրությամբ: Սեղանի շուրջ քննարկվեցին թանգարանային ոլորտը զարգացնող առաջարկներ, համատեղ գործունեության ծրագրեր: