Հունիսի 8-ին թանգարան-դպրոց համագործակցության շրջանակներում Հայ-չինական դպրոցի պատվիրակությունը՝ տնօրեն Ս. Վարդանյանի գլխավորությամբ, պայմանավորվածության համաձայն, այցելեց թանգարան՝ տեղում ծանոթանալու հետագա համագործակցության հնարավորություններին: Թանգարանի աշխատակիցները տնօրեն Վ. Քոսակյանի գլխավորությամբ թանգարանի այգում դիմավորեցին հյուրերին, որից հետո նրանց սպասվում էր շրջայց թանգարանի ցուցասրահում և տոհմատանը: Թանգարանի էքսկուրսավար Ն. Դանիելյանը դպրոցի պատվիրակությանը ներկայացրեց մեծն լուսավորչի կյանքն ու գործունեությունը:
Հաջորդիվ թանգարանի դահլիճում ացկացվեց պրեզենտացիա, որտեղ թանգարանի գիտական անձնակազմը ներկայացրեց թանգարանում գործող կրթական ծրագրերը:
Արդյունքում ամրապնդվեց թանգարանի և դպրոցի հետագա համագործակցության գործընթացը:
ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
08
Հնս