Հունիս-Նախապես թույլտվություն ստանալով՝ ուղևորվում է Տփղիս՝ մտադրությւոն ունենալով այնուհետև աշակերտների հետ մեկնել Պետերբուրգ ու Դորպատ, իսկ վերադարձին ընդմիշտ հաստատվել Տփղիսում: Անդրկովկասում մոլեգնող ժանտախտը ձախողում է այդ ծրագիրը:
Հուլիս-օգոստոս— Խնդրում է Կովկասի փոխարքային իր աշակերտներից մի քանիսին ընդունել Նուխու մետքսամանական գործարանին կից դպրոցը՝ հետագայում արհեստագործության այդ ճյուղը Հայաստանում զարգացնելու համար:
Ամառ-Մահանում է մայրը՝ Թագուհին:
Սեպտեմբեր-Վերադառնում է Երևան:
Հոկտեմբեր-Ութօրյա ուղևորություն դեպի Անիի ավերակները:
Դեկտեմբեր- Ծանր հիվանդանում է և հազիվ փրկվում մահից: