Հունվարի 9-Ստանում է տիտղոսավոր խորհրդականի աստիճան:

 

Ապրիլ- Գավառական դպրոց է այցելում Մյունխենի համալսարանի պրոֆեսոր բնախույզ-գիտնական Մորից Վագները և հիացմունքով ունկնդրում Աբովյանի մասնավոր աշակերտներին:

 

Ապրիլի 29— Անդրկովկասի գլխավոր կառավարչի կարգադրությամբ և Մ. Վագների խնդրանքով՝ ուղեկցում է վերջինիս դեպի Հայասատան և աջակցում նրա բնապատմական ուսումնասիրություններին: Լինում են Արարատի և Արագածի վրա: Տփղիս է վերադառնում մայիսի վերջերին:

 

Հունիսի 11— Խնդրում է դպրոցների վերատեսչությանը՝ ազատել իրեն Տփղիսի գավառական դպրոցի տեսչի պարտականություններից և փոխադրել Երևան:

 

Հունիսի 19-Նշանակվում է Երևանի գավառական դպրոցի տեսուչ և ուսուցիչ:

 

Հուլիսի 11-օգոստոսի 3-Հանդիպումներ է ունենում Պրագայի համալսարանի պրոֆեսոր, բուսաբան Ֆ. Կոլենատիի հետ:

 

Հուլիսի 25— Ծնվում է դուստրը՝ Զարմանդուխտ Աբովյանը:

 

Օգոստոսի 24-29— Ուղեկցում է տնտեսագետ Աուգուստ Հաքստհաուզենին երևանյան գավառում և անգնահատելի օգնություն ցույց տալիս նրա տնտեսագիտական-ազգագրական ուսումնասիրություններին: