Մայիսի 13-Ակադ. Բրոսսեն կայսերական ակադեմիային է ներկայացնում կարծիք Աբովյանի դասագրքերի մասին և աննպատակահարմար գտնում ինչպես նրան ամբիոն վստահելը, այնպես էլ աշխարհաբարը դպրոցական լեզու դարձնելը:
Մայիսի 31-Ծնվում է որդին՝ Վարդան-Մորիցը:
—Ավարտում է ՙՆախաշավիղի՚ առաջին մասի նոր խմագրությունը և երկրորդ մասը՝ քերականությունը:
—Գրում է հայոց հոգևոր և ժողովրդական երաժշտության մասին հոդված և ուղարկում ռուսական ակադեմիային:
Վերջեր-Տառապում է երկարատև, ծանր հիվանդությամբ, որ շարունակվում է մինչև 1841թ. հունվարի առաջին կեսը: