Մայիսի 26-հունիսի 11- Սենատոր Պ.Հանի ու նրա կնոջ հետ շրջագայության է մեկնում Հայաստան: Տպավորությունները վերարտադրել է ՙԱռ բարեսնունդ և սիրելի աշակերտս իմ՚ ակնարկում:
Հունիս-Էջմիածնում խնդրում է Հովհաննես Կարբեցուն՝ թույլ տալ գործելու հօգուտ հոգևորականության կրթության, սակայն մերժում է ստանում:
Օգոստոս-Կազմում է թվաբանության խնդրագիրք՝ Տփղիսի գավառական դպրոցի աշակերտության համար:
Սեպտեմբեր— Նշանվում է ռևելցի օրիորդ Էմիլիե Լոոզեի հետ:
Աշուն-Ավարտում է ՙՆախաշավիղը՚ և տարվա վերջին ներկայացնում Անդրկովկասյան դպրոցների վերատեսչությանը՝ հրատարակելու: Տպագրությունն ընդհատվում է վերատեսչի բանտարկության պատճառով:
Հոկտեմբերի 1— Բացում է մասնավոր դպրոց: