Հունվար— Թողնում է Դորպատը և բռնում վերադարձի ճանապարհը:
Փետրվար-ապրիլ-Անցկացնում է Մոսկվայում:
Մարտ-Գրում և կառավարությանն է ներկայացնում ընդարձակ նախագիծ Հայաստանի և Անդրկովկասի տնտեսական ու հոգևոր կյանքը վերափոխելու միջոցառումների վերաբերյալ՝ նպատակահարմար գտնելով Քանաքեռում հիմնել մանկավարժական ինստիտուտ:
Մարտ-ապրիլ-Գործակցում է Բնախույզների մոսկովյան կայսերական ընկերությանը, ընտրվում թղթակից անդամ:
Հունիսի սկզիբ-Ժամանում է Պյատիգորսկ, հանդիպումներ ունենում լեզվաբան, ակադեմիկոս Շյոգրենի հետ:
Հունիս-Ժամանում է Տփղիս: Հանդիպում է կաթողիկոս Հովհաննես Կարբեցուն. վերջինս մերժում է նրա կրթական ծրագիրը:
Հուլիս-Հարկադիր վճիռ է կայացնում պետական ծառայության մտնելու, որ ձգձգվում է շուրջ յոթ ամիս:
Աշուն- Մի կարճ ժամանակ ուսուցչություն է անում Ներսիսյան դպրոցում: