Փետրվար 22- Պրոֆ. Շմալցի ղեկավարությամբ սկսում է ուսանել գործնկան տնտեսագիտություն, ՙտնային կառավարություն՚ և ՙերկրագործություն՚, իսկ գարնանը տեղափոխվում է Ալտ-Կուստհոֆ՝ տեղի գյուղատնտեսական դպրոցում ու փորձադաշտերում շարունակելու այդ գիտությունների յուրացումը:
Մարտ- Տիկին Յուլյա Դալի տանը, նրա օգնությամբ սովորում է դաշնամուր նվագել:
Մայիսի 30— Դորպատյան ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ, հատուկ հանձնաժողովի առջև հանձնում է քննություն և ստանում մասնավոր ուսուցման իրավունք (պատմություն, աշխարհագրությւոն, թվաբանություն, երկրաչափություն, բնագիտություն, ռուսերեն, գերմաներեն, լատիներեն):
Հունիսի 3- Փայլուն կերպով հանձնում է փիլիսոփայության, հոգեբանության և տրամաբանության քնությունները պրոֆ. Եշեին:
Հունիսի 10- Ալտ-Կուստհոֆից Ներսես Աշտարակեցուն հղած նամակում պարզաբանում է իր ապագա դիտավորությունները. վերադարձից հետո ցանկանում է հիմնել երեք կարգի դպրոց՝ քահանաներ, ուսուցիչներ, արհեստի, արդյունագործության ու գյուղատնտեսության մասնագետներ և մտավոր աշխատանքի մարդիկ պատրաստելու համար:
Մտորում է հայ եկեղեցական երգեցողությունը կանոնավորելու մասին և փորձում սեփական կատարմամբ տեղական երաժիշտներին ձայնագրել ու մշակել տալ հայակական շարականները:
Նոյեմբերի 27— Ստանում է հոր մահվան լուրը:
Դեկտեմբերի 14- Ուղևորվում է Պետերբուրգ՝ իր ապագայի հետ կապված հարցերը պարզելու և Վենետիկ ուղևորվելու համար պետությունից միջոցներ խնդրելու: