Մարտի 18-Անտոն Մուղնեցին դիմում է Ռուսաստանի հայոց առաջնորդին՝ խնդրելով աջակցել իր հոգեզավակ Խաչատուր Քանաքեռցուն՝ ուսանելու Լազարյան ճեմարանում, սակայն խուսափողական պատասխան է ստանում:
Ապրիլի 8- Դադարեցնում է ուսուցչությունը Սանահնի վանքում և վերադառնում Հաղբատ:
Ապրիլ, վերջեր-Վերադառնում է Էջմիածնի վանք, շարունակում է ծառայել Անտոն Մուղնեցուն՝ միաժամանակ հայկաբանություն և ռուսաց լեզու սովորեցնել մի քանի ընդունակ պատանիների:
Աշուն-Անտոն Մուղնեցին խոստանում է իր միջոցներով Աբովյանին ուսման ուղարկել Մոսկվա կամ Պետերբուրգ, բայց վերահաս մահը արգելառիթ է դառնում:
Հոկտեմբեր-Ծառայության է անցնում Եփրեմ Մարզավանցու մոտ, որից և ստանում է կիսասարկավագության չորս աստիճան: