????Սիրով հրավիրում ենք մասնակցելու Խաչատուր Աբովյանի պապենական տոհմատան թոնրի վերագործարկման արարողությանը:
❗️«Լուսե ուղենիշ» խորագրով միջոցառումը տեղի կունենա մայիսի 31-ին, ժ. 17:00-ին, Խ. Աբովյանի տուն-թանգարանում, որտեղ պարոն Ապովի հյուրընկալ տունը դարձյալ կբացի իր դռները հանրության առաջ:
Տնօրհնեքի արարողությամբ կվերագործարկվի 18-րդ դարի տոհմատան թոնիրը, կծխա երդիկը:
Ծրագրում ընդգրկված են՝
???? Ազգային երգ ու պար
???? Ավանդական պարերի վարպետության դաս
???? Էթնիկ ռոք և ջազ
???? Գինու և ընդեղենի հյուրասիրություն:
Մեզ հետ են նաև`
???? Գոռ Սուջյանը
???? Միքայել Ոսկանյանը
???? «ԹմբաԹա» խումբը
???? «Արեգ» ավանդական երգի ու պարի համույթը:
???? Երբ՝ Մայիսի 31-ին, Ժամը 17:00-ին
???? Որտեղ՝ Խ. Աբովյանի տուն-թանգարան, Քանաքեռ, 2-րդ փողոց, տուն 4 հասցեով:
❗️ Մուտքն ազատ է
Սիրով սպասում ենք…