ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՄԵՐ ԱՌՕՐՅԱՆ

ԹԱՆԳԱՐԱՆ-ԴՊՐՈՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ

Մայիսի 30-ին Խ. Աբովյանի տուն-թանգարանի պատվիրակությունը՝ ի դեմս տնօրեն Վ Քոսակյանի և աշխատակիցներ՝ գլխ. ֆոնդապահ Մ. Բաղդասարյանի և ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանի հանդիպում ունեցան նորակառույց հայ-չինական դպրոցի տնօրեն Ս. Վարդանյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեց թանգարան-դպրոց հետագա համագործակցության հարցերը: Մասնավորապես քննարկվեց թանգարանի կրթական ծրագրերին, միջոցառումներին դպրոցի ներգրավվածության, մասնակցության և համատեղ միջոցառումների իրականացման հարցերը: Տնօրենների գնահատմամբ թանգարան-դպրոց համագործակցությունը մեծապես կնպաստի աշակերտների կրթամշակութային դաստիարակությանը: Թանգարանի տնօրեն Վ. Քոսակյանի հրավերով դպրոցի տնօրեն Ս. Վարդանյանը իր աշխատակազմով կայցելի տուն-թանգարան՝ տեղում ծանոթանալու համագործակցության հնարավորություններին: