2005 թվականից Հայաստանը միացել է «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ» համաևրոպական նախագծին: Այդ նախագծի շնորհիվ մեր մշակութային օջախներն ավելի մոտեցան հանրությանը, դարձան մտերմիկ ու անկաշկանդ շփումների, մեր ազգային արժեքներին հաղորդակցվելու հարազատ վայր:
Մայիսի 16-ին Խ.Աբովյանի տուն-թանգարանում սովորական առօրյա չէր: Այդ օրը իրենց պապենական օջախում հյուրընկալվեցին Մեծն Լուսավորչի ժառանգները, կոռներ՝ Սոֆյա Պեպլոզյանը և Ռոբերտ Հարութունյանը,նրանց դուստրեր՝ Էլբիս Պեպլոզյանը և Էմիլիա Հարութունյանը,Կատարինե Աբովյանի աղջիկ՝ Կարինե Թումանյանը, նրա որդին՝ Վարդան Հովհաննիսյանը, փոքրիկ Անդրանիկն ու Դավիթը:
Թանգարանի գլխ. ֆոնդապահ Մարին Բաղդասարյանը ներկայացրեց զեկույց՝«Մեծ Լուցավորչի ժառանգները» թեմայով: Այնուհետ, ժառանգները պատմեցին հիշողություններ իրենց նախնիներից:
«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ» միջոցառմանը հրավիրված էին նաև 62 ավագ դպրոցի լ. և գրակ. ուս.Արմինե Մանասյանը և նույն դպրոցի շնորհալի սաներ Էլեն Գաբրիելյանը և Աննա Իսպիրյանը: Աղջիկների կատարմամբ վայելեցինք նրանց հեղինակային ստեղծագործությունները՝ նվիրված Խ.Աբովյանին և ցեղասպանության 100-րդ տարելիցին: