ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱ

Թանգարանի գիտակրթական ծրագրերի շրջանակներում իրականացվող 6 շաբաթյա տևողությամբ թանգարանային պրակտիկայի 2 շաբաթյա աշխատանքային պլանը հաջողությամբ կատարվեց: Այս ընթացքում ուսանողների հետ տարվել են տեսական և գործնական աշխատանքներ, ինչպես նաև տրվել են գործնական հանձնարարություններ: Ուսանողները ծանոթացան ցուցադրության 12 բաժիններին, էքսկուրսավարի մեթոդական հնարներին, թանգարանի և թանգարանին կից պատմական հուշարձաններին՝ տոհմատանը, Աբովյանի արձանին, Հայ-էստոնական ժողոովուրդների բարեկամության հուշարձանին, Պետևանի մահարձանին, Սբ. Հակոբ և Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցիներին, լսեցին դասախոսություններ՝ «Աբովյանի ծննդյան թվականը», «Աբովյանի մանկավարժական գործունեությունը», «Աբովյանի դիմանկարի պատմությունը», «Աբովյանի անհայտացման վարկածները» թեմաներով: Պրակտիկայի ընթացքում ուսանողները ներկայացրեցին իրենց հանձնարարված գործնական աշխատանքները. Խաչատրյան Անահիտը, Սարգսյան Օֆելյան, Սարխոշյան Լիանան, Եղնազարյան Հելլադան խոսեցին նոր շրջանի հայ արվեստի, քանդակագործության, եկեղեցաշինության, գորգագործության, յուղաներկի ստացման եղանակների մասին:

 

Related Posts