ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱ 6-ՐԴ ՇԱԲԱԹ

Թանգարանային պրակտիկայի 6-րդ շաբաթը նախատեսված էր ուսանողների գործնական առաջադրանքների հանձնման և ամփոփման աշխատանքների համար:
Ուսանողները ներկայացրեցին տարբեր թեմաների վերաբերող աշխատանքներ՝ գորգագործության, եկեղեցիների պատմության, դիմանկարչության, քանդակագործության, ազգային ծեսերի և սովորույթների, թանգարանների մասին զեկույցներ, կրթական ծրագրերի մշակումներ: Թանգարանային պրակտիկայի շրջանակներում ուսանողները ցուցասրահի 12 բաժիններում իրականացրեցին էքսկուրսիոն աշխատանքներ:

Խ. Աբովյանի տուն-թանգարանը շնորհակալություն է հայտնում Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Մշակութաբանություն և Կերպարվեստի պատմություն և տեսություն մասնագիտությունների առկա բաժինների 3-րդ կուրսի ուսանողներին՝ թանգարանային պրակտիկայի ընթացքում ցուցաբերած բարձր ակտիվության համար:

Related Posts