ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱ 5-ՐԴ ՇԱԲԱԹ

Թանգարանային պրակտիկայի 5-րդ շաբաթը նվիրված էր թանգարանի կրթական ծրագրերի ներկայացմանը: Թանգարանի ավագ գիտաշխատողներ Ս. Ավոյանը և Ա. Մարալյանը ուսանողներին ծանոթացրեցին թանգարանի <<Ուղևորություն դեպի Անի>>, <<Արհեստները Խ. Աբովյանի գործունեության համատեքստում>>, <<19-րդ դարի հայկական տների կառուցվածն ու կենցաղը Աբովյանի պատկերմամբ>>, <<Երևանի բերդի գրավումը>>, <<Տարվա եղանակներ>> կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման գործընթացին, ինչպես նաև ուսանողները լսեցին դասախոսություններ <<Աբովյանի սիրային գրառումները>>, <<Ազգային ծեսեր, սովորույթներ>> թեմաներով:

 

Related Posts